Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրիեստ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն ութ մարդ ստացել է հրազենային վիրավորում: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:
Նախնական տվյալներով, ձերբակալվել է երկու կասկածյալ: Բացի դրանից, ոստիկանության աշխատակիցները շրջափակել են տարածքը, որտեղ տեղի է ունեցել զինված կոնֆլիկտը:
Այժմ շարունակվում են քննչական գործողությունները, պարզվում է բարերից մեկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության պատճառը: Մեկ տուժածի վիճակը ծանր է:
Ենթադրաբար, հրաձգությունը եղել է էթնիկական տարբեր պատկանելության երկու խմբերի միջև վեճի հետևանք: