Կուբայական COVID-19-ի Abdala պատվաստանյութը 92%-ով արդյունավետ է. գիտնականներ
copy image url

Կուբայական COVID-19-ի Abdala պատվաստանյութը 92%-ով արդյունավետ է. գիտնականներ

Ավելին 3 տարի առաջ - 22:04 22-06-2021

Կուբայական արտադրության կորոնավիրուսային Abdala երեք բաղադրիչ պարունակող պատվաստանյութը գրանցել է 92,28% արդյունավետություն: Նման արդյունքները ստացվել են վերջին փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում։ Այս մասին գրում է Reuters-ը:

«Abdala պատվաստանյութը, որը մշակվել է Կուբայի գենետիկական ինժեներիայի և կենսատեխնոլոգիայի կենտրոնի կողմից, 92.28% արդյունավետ է երեք դեղաչափով»,- ասված է BioCubaFarma ընկերության Twitter-ում:

Դրանից առաջ կուբայական Soberana 2 պատվաստանյութը գրանցել էր 62% արդյունավետություն:

«Մեր գիտնականները հաղթահարեցին բոլոր խոչընդոտները և ստեղծեցին երկու շատ արդյունավետ պատվաստանյութեր», - ասել է նախագահ Միգել Դիաս-Կանելը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի դեղամիջոցը ճանաչելու համար պատվաստանյութի արդյունավետությունը պետք է լինի 50%-ից բարձր:

ԱՄԷ-ի մայրաքաղաքում զբոսաշրջիկներին առաջարկվում է անվճար պատվաստումներ կատարել: Աբու-Դաբիով Միացյալ Արաբական Էմիրություններ ժամանելիս բոլոր ճանապարհորդները կարող են անվճար պատվիրել COVID-19-ի պատվաստանյութ:

Ավելացնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտել է COVID-19-ի պատվաստումը: Քաղաքական գործիչը պատվաստվել է Moderna պատվաստանյութով, չնայած իմունիզացիայի առաջին փուլում Գերմանիայում կիրառվել է AstraZeneca պատվաստանյութը:

Ամենից շատ դիտված