Եկատերինբուրգում փոթորիկը քշել է Ուրալի դաշնային համալսարանի շենքի տանիքը, հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը Telegram-ում:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այնտեղ է ուղարկվել արդեն վերանորոգող խումբը:
Հաղորդվում է, որ անվտանգության ծառայությունը շրջափակելու է շենքի հարակից տարածքը:
Տեղական E1.ru պորտալը գրում է, որ փոթորիկը տապալել է նաև ծառեր, ցանկապատեր, տների տանիքներ և շենքեր: