Իսպանիայում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող օրենքով գող Լևան Սուխումսկին
copy image url

Իսպանիայում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող օրենքով գող Լևան Սուխումսկին

Արտաքին 3 տարի առաջ - 16:32 02-09-2021

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Լևան Աբուլաձեին, ով 2020 թվականի վերջին փախել էր Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի դատարանի շենքից: Այս մասին ասված է Իսպանիայի ոստիկանության այսօր տարածած հայտարարության մեջ:

Քրեական հեղինակությունը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձերբակալվել է Բարսելոնի օդանավակայանում՝ կեղծ ուկրաինական անձնագրով երկիր մուտք գործելու փորձ անելիս: Միաժամանակ պարզաբանվում է, որ հետաքննությանը մասնակցել են Վրաստանի իրավապահ մարմինները:

Իսպանիային ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը պլանավորում էր «անանուն կերպով շարունակել ղեկավարել իր կազմակերպությունը Իսպանիայում», գրում է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված