Մյուլերը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը
copy image url

Մյուլերը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը

Սպորտ 3 տարի առաջ - 11:40 02-09-2021

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը վնասվածք է ստացել և արդեն վաղը կլքի թիմի ճամբարը, ինչը նշանակում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 5-ին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղը:

Այս մասին հայտնել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը.

«Մյուլերը լքում է մեզ: Նա վնասվածք ունի ու չի հասցնի վերականգնվել մինչև առաջիկա խաղերը: Մենք շատ խաղացողներ ունենք, որոնք կարող են փոխարինել նրան»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն:

Սպասվում է, որ հինգշաբթի Մյուլերը կմիանա Մյունխենի «Բավարիային», որտեղ կշարունակի վերականգնումը:

Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում:

Ամենից շատ դիտված