Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում տեղի կունենա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։