Աֆղանստանից դուրս գալն ավարտել է այլ երկրների վերակառուցման փորձերի դարաշրջանը. Բայդեն
copy image url

Աֆղանստանից դուրս գալն ավարտել է այլ երկրների վերակառուցման փորձերի դարաշրջանը. Բայդեն

Արտաքին 3 տարի առաջ - 11:45 01-09-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Աֆղանստանում տարհանման արշավի ավարտի կապակցությամբ ելույթ ունենալով ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձով, ասել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն այս երկրից իրադարձություն է, որն ավարտել է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության որոշակի հատվածը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում հատուկ գործողության ավարտն ուժի միջոցով այլ երկրները վերակազմավորելու Վաշինգտոնի երկար տարիների երկարատև փորձերի վերջին կետն էր:

«Այս որոշումը վերաբերում է ոչ միայն Աֆղանստանին: Դա այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանի ավարտի մասին է»,- ասել է Բայդենը:

Ամենից շատ դիտված