ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրելու են Սև ծովում համագործակցության համաձայնագիր
copy image url

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրելու են Սև ծովում համագործակցության համաձայնագիր

Արտաքին 3 տարի առաջ - 09:53 01-09-2021

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրելու են պաշտպանական համաձայնագիր, որը կընդլայնի համագործակցությունը Սև ծովի, կիբերանվտանգության և հետախուզության ոլորտում: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ պայմանագիր է կնքել ամերիկյան Westinghouse Electric ընկերության հետ, որի համաձայն՝ նախատեսվում է երկրում կառուցել Խմելնիցկիի ատոմակայանի հինգ էներգաբլոկ, որոնց ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 30 միլիարդ դոլար:

Նաև հաղորդվել է, որ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ստորագրելու է երեք պաշտպանական և մեկ էներգետիկ համաձայնագիր:

Ամենից շատ դիտված