ԵՄ-ն հաղորդել է COVID-19-ի դեմ տարեց բնակչության 70 տոկոսի ամբողջովին պատվաստման մասին
copy image url

ԵՄ-ն հաղորդել է COVID-19-ի դեմ տարեց բնակչության 70 տոկոսի ամբողջովին պատվաստման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 17:04 31-08-2021

ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ հասել է իր առջև ավելի վաղ դրված նպատակին՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ մինչև ամառվա վերջ ամբողջովին պատվաստել տարեց բնակչության 70 տոկոսին:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Թվիթերում գրել է, որ դաշինքի անդամ երկրներում մինչ այժմ պատվաստվել է ավելի քան 250 միլիոն մարդ: Նա դա անվանել է «նշանակալի ձեռքբերում»:

«Բայց մենք պետք է շարունակենք առաջ շարժվել: Մենք պետք է ավելի շատ եվրոպացիների պատվաստենք»,- ընդգծել է ֆոն դեր Լյաենը: