Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում։ Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցել են մարզմանը:
Նրանք, որոնք դեռ երեկ հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվում էին ավելի թեթև ռեժիմով:
Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատեց ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:
<iframe width="570" height="321" src="https://www.youtube.com/embed/0nPNA8p2WyQ" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>