Վաշինգտոնը պահանջում է հարցաքննել արքայազն Էնդրյուին բռնաբարության գործով. The Sun
copy image url

Վաշինգտոնը պահանջում է հարցաքննել արքայազն Էնդրյուին բռնաբարության գործով. The Sun

Արտաքին 3 տարի առաջ - 11:34 30-08-2021

Միացյալ Նահանգները պնդում են հարցաքննել Եղիսաբեթ II թագուհու որդուն՝ արքայազն Էնդրյուին, որին ամերիկացի Վիրջինիա Ջուֆրեն մեղադրել էր ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կազմակերպած բռնաբարությունների մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:

Վաշինգտոնը Լոնդոնից պահանջում է ստիպել Յորքի դուքսին ցուցմունք տալ Էփշտեյնի գործով՝ դրանով իսկ կատարելով փոխադարձ իրավական օգնության պարտավորությունը:

ԱՄՆ դատախազությունը, որը պարզում է Էփշտեյնի կողմից անչափահասների սեռական շահագործման հանգամանքները, 2020 թվականին Էնդրյուին մեղադրել է «զրոյական համագործակցության» մեջ:

Ամենից շատ դիտված