Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն թալիբներին սպառնացել է պատժամիջոցներով
copy image url

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն թալիբներին սպառնացել է պատժամիջոցներով

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 29-08-2021

Մեծ Բրիտանիան պատրաստ է պատժամիջոցներ սահմանել արմատական ​​«Թալիբան» շարժման դեմ այն դեպքում, եթե գրոհայինները թույլ չտան օգոստոսի 31-ից հետո լքել երկիրը այն բոլոր աֆղանցիներին, ովքեր չեն ցանկանում մնալ երկրում նրանց իշխանության ներքո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է Telegraph-ը:

Նրա խոսքով, Լոնդոնը պատրաստ է ֆինանսական սահմանափակումներ սահմանել, եթե թալիբները հրաժարվեն «անվտանգ տեղաշարժ» ապահովել նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը օգոստոսի 31-ից հետո, երբ արևմտյան երկրներն ավարտեն Քաբուլից իրենց քաղաքացիների տարհանման և տեղի բնակիչների օգնության գործողությունը:

Ռաաբը հավելել է, որ Մեծ Բրիտանիան ունի դրա համար անհրաժեշտ զինանոց և պատրաստ է այդ հարցում համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է պատժամիջոցներ կիրառել «Թալիբան»-ի դեմ ինչպես միակողմանի, այնպես էլ ՄԱԿ-ի շրջանակներում: