Բայդենը թալիբներին սպառնացել է ռազմական պատասխանով
copy image url

Բայդենը թալիբներին սպառնացել է ռազմական պատասխանով

Արտաքին 3 տարի առաջ - 12:13 15-08-2021

ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել է, որ լիազորել է ընդհանուր առմամբ 5000 զինվորական տեղակայել՝ Աֆղանստանից ամերիկյան դիվանագետների անվտանգ տարհանումն ապահովելու համար: «Զինված ուժերի, դիվանագետների և հետախուզության առաջարկությունների հիման վրա ես լիազորել եմ տեղաբաշխել մոտ 5000 ամերիկացի զինծառայող՝ ԱՄՆ անձնակազմի և մեր դաշնակիցների անվտանգ կրճատումն ապահովելու համար»,- ասել է Բայդենը:

Նա նշել է, որ «Թալիբանին» տեղեկացրել են, որ Աֆղանստանում ամերիկյան անձնակազմին վտանգող ցանկացած գործողություն Վաշինգտոնի կողմից ռազմական պատասխան է ստանալու:

«Աֆղանստանում նրանց կողմից ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել ԱՄՆ-ի անձնակազմին կամ մեր առաքելությունն այնտեղ, արժանանալու է ԱՄՆ արագ և վճռական ռազմական պատասխանի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը:

Նա ասել է, որ այս մասին Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայտնել են «Թալիբանի» ներկայացուցիչներին: