Ճապոնիայում երկու մարդ մահացել է կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որի խմբաքանակում ավելի վաղ անհայտ խառնուրդ էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է 47 News-ը՝ հղում անելով երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը:
Միևնույն ժամանակ, պատվաստանյութում, որն օգտագործվել է կոնկրետ այս երկու դեպքերում, օտարածին մարմիններ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը դադարեցրել էր Moderna պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստումը՝ որոշ չափաբաժիններում հայտնաբերված խառնուրդների պատճառով: