Սպիտակի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է
copy image url

Սպիտակի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին 3 տարի առաջ - 10:31 28-08-2021

Սպիտակ քաղաքի մանկապարտեզում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ օգոստոսի 28-ի ժամը 00։57-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այրվել են շինության առաստաղը (մոտ 80 քմ), միջսենյակային պատերը (մոտ 100 քմ), և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 50 քմ)։

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։



Ամենից շատ դիտված