Ավստրալիայում սահմանվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
copy image url

Ավստրալիայում սահմանվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ

Արտաքին 3 տարի առաջ - 13:00 26-08-2021

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան հազար նոր դեպք՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հաղորդվում է նահանգի առողջապահության նախարարության կայքում:

Գերատեսչության տվյալներով, օգոստոսի 25-ին Նոր Հարավային Ուելսի տարածքում վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 1029-ի: Բացի դրանից, գրանցվել է մահվան երեք դեպք՝ կապված COVID-19-ի հետ:

Նահանգում «դելտա» շտամի հայտնվելուց հետո վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 12.336-ի, նրանցից 689-ը հոսպիտալացվել է, 116-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Ամենից շատ դիտված