Պատվաստված մայրերի կրծքի կաթում հայտնաբերվել է կորոնավիրուսի դեմ հակամարմին
copy image url

Պատվաստված մայրերի կրծքի կաթում հայտնաբերվել է կորոնավիրուսի դեմ հակամարմին

Արտաքին 3 տարի առաջ - 21:42 24-08-2021

COVID-19-ի դեմ պատվաստված կերակրող մայրերի կրծքի կաթը պարունակում է վիրուսի դեմ հակամարմինների մեծ պաշար: Այս թեմայով հետազոտությունը հրապարակվել է Breastfeeding Medicine ամսագրում:

«Մենք հայտնաբերել ենք, որ պատվաստումը կրծքի կաթում զգալիորեն ավելացնում է SARS-CoV-2-ի դեմ հակամարմինների քանակը»,- ասում է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Լարկինը: «Շատ հավանական է, որ մայրերն այս կերպ կարող են իմունիտետ փոխանցել երեխաներին»:

Այժմ գիտնականները ցանկանում են հստակ պարզել՝ արդյոք այս կաթը օգտագործող երեխաները զարգացնո՞ւմ են սեփական պաշտպանություն կորոնավիրուսից, ինչպես նաև՝ որքա՞ն երկար են հակամարմինները պահպանվում: Հեղինակները նաև ենթադրում են, որ հակամարմիններով կաթը կարող է օգտագործվել թերապևտիկ նպատակներով:

Ամենից շատ դիտված