Մենք պատրաստ ենք այլ գործընկեր երկրների հետ միասին պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունը և մասնակցել տարբեր գագաթնաժողովների: Մենք հավատում ենք, որ «Ղրիմյան հարթակը» կարևոր դեր կխաղա Ղրիմը վերադարձնելու և միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի տարածքի վերականգնման գործում», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին Կիևում: Նա հայտարարել է, որ եկել է գագաթնաժողովին մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և նրա ինքնիշխանության հարցը, ինչպես նաև Ղրիմի թաթարների իրավունքների պահպանումը Թուրքիայի համար շատ կարևոր են:
Ելույթ ունենալով «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովում՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ հույս ունի, որ այն հետագայում կվերածվի «համերաշխության դրսևորման արդյունավետ հարթակի», քանի որ միջազգային համակարգը, ներառյալ ՄԱԿ -ի մեխանիզմները, (Ղրիմի հարցը) լուծել չեն կարող, միակ ելքը մնում է դիվանագիտական ճանապարհը ... Նրա խոսքով, «Ղրիմյան հարթակը» կարևոր է նաև Ղրիմի թաթարների շահերի պաշտպանության տեսանկյունից: