Քաբուլի օդանավակայանում խոշոր հրդեհ է սկսվել: Բռնկման պատճառը չի հաղորդվում: Համացանցում հայտնված տեսակադրերում ծխածածկույթ է երևում: Ինքնաթիռները չեն կարողանում տեղ գտնել վայրէջքի համար:
Մինչ այդ Աֆղանստանի քաղավիացիայի վարչությունը որոշում էր կայացրել դադարեցնել Քաբուլում Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները: Ռեժիմը գործելու է մինչև նոր ցուցումներ:
Վարչությունը նաև քաղաքացիներին կոչ է արել չայցելել օդանավակայանի տարածք: Դա անհրաժեշտ է խառնաշփոթից և «դրան հաջորդող հնարավոր դժբախտ պատահարներից» խուսափելու համար: Այժմ վարչությունն աշխատանք է տանում Աֆղանստանի նահանգների միջև, ինչպես նաև արտասահման թռիչքները վերականգնելու ուղղությամբ: