Դիկտատորի օրագիրը կամ «ժողովրդի հայր» դառնալու ճանապարհին
copy image url

Դիկտատորի օրագիրը կամ «ժողովրդի հայր» դառնալու ճանապարհին

Ներքին 3 տարի առաջ - 15:44 23-08-2021

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում փակցված է «ժողվրդի հայր», վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, սոցցանցերում իսկական աղմուկ բարձրացավ։

Մարդիկ հիշում էին, թե ինչպես էր ժամանակին Փաշինյանը պետական ծառայողներին մեղադրում, որ Սերժ Սարգսյանին իրենց հայրն են համարում, դրա համար էլ նրա լուսանկարը կախում են իրենց աշխատասենյակներում։ Սակայն պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը միակը չէ, և իշխանական վերնախավից, չի բացառվում, որ հենց Փաշինյանի կողմից, կա հրահանգ, որ բոլոր ՔՊ-ական պատգամավորները իրենց աշխատասենյակում փակցված ունենան Փաշինյանի «սրբապատկերը», և իրենց ազգանվեր գործունեությունը շարունակեն վերջինիս խրոխտ և ազդու հայացքի ներքո։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Փաշինյանը ևս մեկ այլ կարգ ներմուծեց, որ կառավարության նիստերից առաջ, երբ վարչապետը մտնում է նիստերի դահլիճ, կառավարության անդամները պետք է հոտնկայս դիմավորեն նրան։

Ամենից շատ դիտված