ԱՄՆ-ը փոփոխել է Քաբուլի օդանավակայան մուտք գործելու կանոնները
copy image url

ԱՄՆ-ը փոփոխել է Քաբուլի օդանավակայան մուտք գործելու կանոնները

Արտաքին 3 տարի առաջ - 12:48 23-08-2021

ԱՄՆ -ը որոշել է փոխել Աֆղանստանի Քաբուլի օդանավակայան մուտք գործելու կանոնները: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով աղբյուրին:

Այժմ օդանավակայանից կկարողանան թռչել միայն ամերիկացիները, գրին քարտ ունեցողները և ՆԱՏՕ -ի երկրների քաղաքացիները: Նոր կանոնը ուժի մեջ կմտնի երկուշաբթի, օգոստոսի 23 -ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ -ն ընդլայնել է Քաբուլի օդանավակայանի շուրջ անվտանգության շառավիղը, «Թալիբանի» զինյալներն այս հարցում ընդառաջել են:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ամերիկյան զինուժը Աֆղանստանից տարհանել է 33 հազար մարդու, որոնցից 11 հազարը լքել է երկիրը 36 ժամվա ընթացքում:

Ամենից շատ դիտված