Նյու Յորքը հեղեղվել է «Հենրի» փոթորկի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 15:53 22-08-2021

Հենրի փոթորկի պատճառով տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Նյու Յորքը: Այս մասին ասվում է Police frequency-ի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:

Բրուքլինի Ուիլյամսբուրգ շրջանի փողոցները վերածվել են գետերի, ինչի մասին վկայում է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը: Մեքենաները հազիվ են շարունակում շարժվել ջրի հոսքերում: Շենքերի առաջին հարկերը նույնպես հեղեղվել են:

Փոթորիկից տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Սակայն տեղական իշխանությունները զգուշացնում են, որ տեղումների մի մասն է միայն թափվել: Օգոստոսի 22 -ին ևս սպասվում են անձրևներ:

Անձրևային փոթորիկը, որը հարվածել է քաղաքին, ընդհատել է առաջին մեծ համերգը, որը կազմակերպվել էր կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր: Միջոցառման մեկնարկից 2,5 ժամ անց Կենտրոնական զբոսայգում սկսվել է ամպրոպ և քամի։

Մինչ այդ, Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ ռեժիմ էր սահմանել մի շարք շրջաններում՝ առաջիկա «Հենրի» փոթորկի պատճառով:

Ամենից շատ դիտված