ՊՆ-ն հորդորում է 3 զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ չտարածել
copy image url

ՊՆ-ն հորդորում է 3 զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ չտարածել

Ներքին 3 տարի առաջ - 14:18 19-08-2021

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական հենակետում 3 հայ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, որի արդյունքներով հանրությանը կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն:

Այս առնչությամբ ՊՆ-ն հորդորել է խուսափել պատահածի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելուց։

«Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխանող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։

Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված