ՊՆ-ն հորդորում է առաջնագծի մասին հանրության շրջանում խուճապ առաջացնող գրառումներ չտարածել
copy image url

ՊՆ-ն հորդորում է առաջնագծի մասին հանրության շրջանում խուճապ առաջացնող գրառումներ չտարածել

Ներքին 1 տարի առաջ - 20:27 19-08-2023
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել:

Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված