Սքարլեթ Յոհանսոնը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային և անսովոր անուն տվել նրան
copy image url

Սքարլեթ Յոհանսոնը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային և անսովոր անուն տվել նրան

Արտաքին 3 տարի առաջ - 13:34 19-08-2021

Հումորիստ Քոլին Ջոստը հաստատել է, որ իր կինը՝ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, երկրորդ անգամ է մայրացել:

Նա այդ մասին գրել է Instagram-ում՝ բացահայտելով որդու անսովոր անունը: «Այո, այո, մենք երեխա ունենք: Նրա անունը Կոսմո է: Մենք նրան շատ ենք սիրում»,- գրել է նա:

Յոհանսոնի ներկայացուցիչ Մարսել Փարիզոն People-ին տված հարցազրույցում հաստատել է երեխայի ծնունդը:

Յոհանսոնը լրագրող Ռոմեն Դորիակի հետ երկրորդ ամուսնությունից վեցամյա դուստր ունի՝ Ռոուզը: Նա ամուսնացել է 39-ամյա կատակերգու և Saturday Night Live-ի սցենարիստ Քոլին Ջոստի հետ 2020 թվականի հոկտեմբերին:

Ամենից շատ դիտված