Աֆղանստանի փոխնախագահն իրեն պետության ժամանակավոր ղեկավար է հռչակել
copy image url

Աֆղանստանի փոխնախագահն իրեն պետության ժամանակավոր ղեկավար է հռչակել

Արտաքին 3 տարի առաջ - 23:01 17-08-2021

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլահ Սալեհն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար: Նա նշել է, որ օրենսդրության համաձայն, նախագահի բացակայության դեպքում հենց ինքը պետք ղեկավարի երկիրը: Սալեհը նաև հաղորդել է, որ արդեն սկսել է կապվել աշխարհի առաջնորդների հետ՝ նրանց աջակցությունը ստանալու համար:

«Աֆղանստանի սահմանադրության համաձայն, նախագահի բացակայության, փախուստի, հրաժարականի կամ մահվան դեպքում առաջին փոխնախագահը դառնում է ժամանակավոր նախագահ: Ներկայումս ես իմ երկրում եմ և օրինական ժամանակավոր նախագահն եմ», - գրել է քաղաքական գործիչն իր Twitter- ում:

Ավելի վաղ Սալեհը կոչ էր արել իր հայրենակիցներին դիմադրություն ցուցաբերել թալիբներին: Նա նշել է, որ մտադիր չէ հանձնվել գրոհայիններին, այդ պատճառով էլ նա երկրում է մնացել իր ժողովրդի հետ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի