ԱՄՆ-ն ավարտել է իր առաքելությունն Աֆղանստանում գտնվելու ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքերով՝ ամերիկացիները նպատակ ունեն պատժելու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպողներին և կանխելու հետագա հարձակումները:
«Մենք դա արեցինք... Աֆղանստանի նկատմամբ մեր միակ կենսական շահը մնում է նույնը, ինչ կար՝ կանխել Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումները»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Բայդենը շեշտել է, որ ամերիկյան առաքելությունն «ազգ կառուցելը» և «միասնական, կենտրոնացված ժողովրդավարություն ստեղծելը» չէ: