ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով աշխատանքներն արագ վերսկսելու օգտին
copy image url

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով աշխատանքներն արագ վերսկսելու օգտին

Արտաքին 1 տարի առաջ - 09:34 11-10-2023
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան ներկայիս օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման վրա։ Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման կարևորությունը հայտնի միջազգային իրավական հիմքով։

Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքներն արագ վերսկսելու օգտին։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի