Աֆղանստանի կառավարական բանակի պարտությունը թալիբների դեմ պայքարում պայմանավորված է պայքարելու կամքի բացակայությամբ: Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին իր Telegram ալիքում:
Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղացրել է Աֆղանստանի ազգային բանակը, սակայն այն չունի «դիմադրության ոգի». բանակը շարունակել պահպանվել միայն ամերիկացիների օգնությամբ: Թալիբները, իրենց հերթին, կանգ չեն առնելու և շարունակելու են տեղաշարժվել Կենտրոնական Ասիայում, ասել է քաղաքական գործիչը:
«Աֆղանստանը դաս է բոլոր ժողովուրդների համար, բոլորիս համար. ամերիկացիները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե դուք պայքարելու կամք դրսևորեք»,- ասել է Սաակաշվիլին: