Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը տարհանվել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության շենքից: Նրան արդեն տարել են Քաբուլի օդանավակայան:
CBS հեռուստաալիքի լրագրողը Twitter-ում հայտնել է, որ նրա հետ տարվել է նաև ԱՄՆ դրոշը:
Թալիբներն արդեն մտել են Աֆղանստանի մայրաքաղաք՝ վերահսկողության տակ վերցնելով Քաբուլի համալսարանը, մի շարք նախարարություններ և լքված ոստիկանական բաժանմունքները: