«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ներկայումս վերահսկում են Աֆղանստանի տարածքի մոտ 90%-ը: Այս մասին հայտնում է իրանական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան՝ IRIB- ը, որի թղթակիցը գտնվում է Քաբուլում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչ օրս կառավարական զորքերը վերահսկում են միայն Քաբուլը և համանուն նահանգը: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանում ռազմական գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մեկնարկի մասին, թալիբները հարձակում սկսեցին կառավարական ուժերի դեմ: Արմատականները վերահսկում են Աֆղանստանի մեծ մասը, ներառյալ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող տարածքները: Թալիբները գրավել են երկրի նահանգային կենտրոնների կեսից ավելին, այդ թվում՝ Պուլի Ալամ քաղաքը, որը գտնվում է Քաբուլից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա: