Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսերենով ցավակցություն է հայտնել հանրապետության հարավ-արևելքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Բե-200 հրշեջ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա թուրք և ռուս անձնակազմի զոհերի մասին ողբերգական ավիաաղետի հետևանքով, որը տեղի է ունեցել Քահրամանմարաշում հրդեհը մարելու ժամանակ: Մեր ցավակցությունն ենք հայտնում թուրք և ռուս ժողովուրդներին: Նրանց հերոսական զոհաբերությունները չեն մոռացվի»,- գրել է նա իր Twitter-ում: