Ուղիղ եթեր
Ծնողները ճանաչել են Թուրքիայում անհետացած ռուս զբոսաշրջիկ Ռագինի դին
copy image url

Ծնողները ճանաչել են Թուրքիայում անհետացած ռուս զբոսաշրջիկ Ռագինի դին

Ավելին 3 տարի առաջ - 21:38 13-08-2021

Թուրքիայում մահացած 20-ամյա ռուս զբոսաշրջիկ Մակար Ռագինի դին ճանաչվել է նրա ծնողների կողմից։ Մահացած տղայի մարմինը պատրաստվում են տուն ուղարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը:

«Ծնողները ճանաչել են իրենց որդու մարմինը», - ասել է աղբյուրը:

Ռագինի մահվան պատճառը դեռևս պարզված չէ, հավելել է նա:

Ավելի վաղ իրավապահ մարմինները պարզել էին, որ Ռուսաստանի 20-ամյա քաղաքացի Մակար Ռագինի դին հայտնաբերվել է Ստամբուլիմերձակայ Բուրգազադա կղզում:

Ձեզ գուցե հետաքրքրի