Ռուսաստանում արգելված «Թալիբան» արմատական շարժումը պետք է Վաշինգտոնին երաշխիքներ տա, որ Քաբուլի գրավման դեպքում չի հարձակվի ԱՄՆ դեսպանատան վրա: Այս մասին արդեն բանակցություններ են ընթանում: Ինչպես նշում է New York Times-ը, ամերիկյան կողմը դիտարկում է տարբերակը, ըստ որի՝ Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական առաքելության աշխատանքը կշարունակվի նույնիսկ թալիբների իշխանության օրոք:
Հրատարակությունը նշում է, որ Վաշինգտոնը չի նախատեսում էապես կրճատել դեսպանատան աշխատակիցների թիվը, որը մոտ 4 հազար է: Նրանց թվում են 1400 ամերիկացիներ: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն արդեն պաշտոնապես ավարտում է իր ռազմական առաքելությունն այս երկրում:
Ինչպես ասել է թալիբների հետ ԱՄՆ-ից հիմնական բանակցող Զալմայ Խալիլզադը, շարժումը պետք է խոստանա, որ Քաբուլում դեսպանատանը ոչ մի սպառնալիք չի լինի այժմ կամ ապագայում: Սա միակ ճանապարհն է, որի դեպքում դեսպանատունը բաց կմնա: Դրա փոխարեն թալիբներն ակնկալում են ֆինանսական և այլ տեսակի օգնություն ստանալ ԱՄՆ-ից, եթե Աֆղանստանի նոր կառավարության կազմի մեջ մտնեն: