ԱՀԿ-ն փորձագիտական ​​խումբ է ստեղծելու, որը շարունակելու է հետաքննել կորոնավիրուսի ծագումը
copy image url

ԱՀԿ-ն փորձագիտական ​​խումբ է ստեղծելու, որը շարունակելու է հետաքննել կորոնավիրուսի ծագումը

Արտաքին 3 տարի առաջ - 10:43 13-08-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման պարզման գործընթացը: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմնվելով այն բանի վրա, ինչ արդեն հայտնի է դարձել, ուսումնասիրությունների հաջորդ փուլը ներառելու է այս առաջնային դեպքերի և 2019 թ. հավանական վաղ դեպքերի հետագա ուսումնասիրությունը: Տվյալների հասանելիությունը կենսական նշանակություն ունի գիտության մեր ընկալման զարգացման համար և չպետք է որևէ կերպ քաղաքականացվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ նպատակով նախատեսվում է ստեղծել SAGO կոչվող միջազգային գիտական ​​խորհրդատվական խումբ, որը զբաղվելու է համավարակի պոտենցիալ ունեցող նոր հարուցիչների ուսումնասիրությամբ:

Ամենից շատ դիտված