«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը վնասվել է. պատճառը ուժեղ քամին է
copy image url

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը վնասվել է. պատճառը ուժեղ քամին է

Ներքին 3 տարի առաջ - 18:53 12-08-2021

Ուժեղ քամու հետևանքով օգոստոսի 11-ին վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։

Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ