Էմինեմի նախկին կինը փորձել է ինքնասպան լինել
copy image url

Էմինեմի նախկին կինը փորձել է ինքնասպան լինել

Արտաքին 3 տարի առաջ - 20:48 11-08-2021

Ռեփեր Էմինեմի նախկին կինը՝ Քիմ Սքոթը, հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից և ոստիկանության հետ բախումից հետո, հաղորդում է TMZ պորտալը:

Ինչպես հաղորդում է իրազեկ աղբյուրը, ոստիկանությունն ու արտակարգ ծառայությունները հուլիսի 30-ին ժամանել են Քիմի Միչիգանի տուն այն ահազանգից հետո, որ տան տարածքում ինչ-որ մեկը պատրաստվում է վերջ տալ իր կյանքին:

Հայտնի է, որ Քիմ Սքոթը դիմադրել է, ոստիկանները ստիպված են եղել զսպել նրան, իսկ բժիշկները չեն կարողացել ստուգել նրա առողջական վիճակը: Հատակին եղել են արյան մեծ լճակներ:

Հոսպիտալացումից հետո Սքոթին թույլ են տվել տուն գնալ, նա վերականգնվում է: Հայտնի չէ, թե արդյոք նա հետագայում օգնության կարիք կունենա՞:

Ամենից շատ դիտված