TikTok-ն անվանել են աշխարհում ամենաշատ ներբեռնված ծրագիրը
copy image url

TikTok-ն անվանել են աշխարհում ամենաշատ ներբեռնված ծրագիրը

Արտաքին 3 տարի առաջ - 09:53 11-08-2021

TikTok կարճ երաժշտական ​​տեսահոլովակների ծառայությունն անցյալ տարի դարձել է աշխարհի ամենաշատ ներբեռնված ծրագիրը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով App Annie թվային վերլուծական ընկերության ուսումնասիրությանը:

Միևնույն ժամանակ, TikTok-ն առաջ է անցել Facebook Messenger-ից: Ամենաշատ ներբեռնված ծրագրերի հնգյակում տեսահոլովակների փոխանակման չինական ծրագիրը միակն է դարձել, որը ներառված չէ Facebook-ի կառուցվածքում:

TikTok-ը շարունակել է հայտնի մնալ նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է արգելել ամերիկացիների համար սոցիալական ցանցը: Սպիտակ տան հաջորդ ղեկավար Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել հրամանագիրը:

Facebook-ին պատկանող ծառայությունները 2018 թվականից անցկացվող հարցման սկզբից առաջին տեղում են: Գաջեթների սեփականատերերը, ըստ App Annie-ի, 2020 թ. ամենից հաճախ ներբեռնում էին Facebook-ը, WhatsApp-ը, Instagram-ը և Facebook Messenger-ը:

Ամենից շատ դիտված