Ֆրանսիացիները զանգվածաբար մեկնում են Բելգիա՝ ռեստորան այցելելու համար
copy image url

Ֆրանսիացիները զանգվածաբար մեկնում են Բելգիա՝ ռեստորան այցելելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 18:43 10-08-2021

Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ընդլայնել են սանիտարական անցումների կիրառման գոտին դեպի ռեստորաններ, սրճարաններ և զբոսայգիներ: Այս ֆոնին ֆրանսիացիները սկսել են զանգվածաբար մեկնել դեպի իրենց ամենամոտ հարևան Բելգիա, հաղորդում է «DH les Sports +» պարբերականը:

Ֆրանսիայի այն բնակիչները, ովքեր դեռ չեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ և անցագիր չեն ստացել, հատում են սահմանը:

Ինչպես հայտարարել է համաճարակաբան Նիկո Սփեյբրուկը, ֆրանսիացիները, ովքեր որոշել են մինչև Բելգիա անցնել ավելի քան 600 կմ, վարակի տարածման ռիսկ են ստեղծում:

Ամենից շատ դիտված