Վահե Հակոբյանը անհրաժեշտ չի համարում ռոյալթիների դրույքաչափերի փոփոխությունը
copy image url

Վահե Հակոբյանը անհրաժեշտ չի համարում ռոյալթիների դրույքաչափերի փոփոխությունը

Ներքին 3 տարի առաջ - 15:28 10-08-2021

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը համոզված է, որ հանքարդյունաբերության ոլորտում հարկային քաղաքականության փոփոխություն չպետք է տեղի ունենա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահե Հակոբյանն իր ելությում նշեց, որ Հայաստանում ռոյալթիի (խմբ. հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) դրույքաչափը ամենաբարձրն է աշխարհում:

«Եթե չեմ սխալվում, մենակ Ռումինիային էինք զիջում, բայց այս վերջին նախաձեռնությունից հետո Ռումինիային կանցնենք: Պետք է փորձենք մեր ՀՆԱ-ն առնվազն պահել այս մակարդակի, բայց ոչ թե հանքարդյունաբերության հաշվին, այլ ուրիշ ոլորտները զարգացնելով»,- եզրափակեց Հակոբյանը:

Ամենից շատ դիտված