Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
copy image url

Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ներքին 3 տարի առաջ - 12:08 10-08-2021

«Իմ քայլը» խմբակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին»,- նշեց Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: