Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
copy image url

Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ներքին 1 տարի առաջ - 16:51 31-10-2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 1 արձանագրություն և քննարկել այն հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։

Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում է ընտրվել փոխքաղաքապետի պաշտոնում։ Վերջինս նիստին աչքի էր ընկել ամբիոնի մոտ տաբատն ուղղելով։

Ամենից շատ դիտված