Պակիստանցի 8-ամյա տղային մահապատիժ է սպառնում հայհոյանքի համար
copy image url

Պակիստանցի 8-ամյա տղային մահապատիժ է սպառնում հայհոյանքի համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:29 10-08-2021

Հինդու ընտանիքի ութամյա տղային մահապատիժ է սպառնում հայհոյանքի համար, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ երեխան ձերբակալվել է հուլիսին՝ կրոնական դպրոցում, որտեղ պահվում են սուրբ գրքերը, գորգի վրա դիտավորյալ միզելու մեղադրանքով: Նրա ընտանիքը նույնպես բերման է ենթարկվել:

Ըստ թերթի՝ մահմեդականների ամբոխը հարձակվել է Ռահիմ Յար Խանի շրջանի Բհոնգ քաղաքի հինդուիստական ​​տաճարի վրա (Փենջաբ նահանգ) այն բանից հետո, երբ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել մեղադրյալ տղային: Մահմեդական համայնքը հայտարարել է, որ երեխան սրբապղծություն է կատարել: Պակիստանի օրենսդրության համաձայն՝ ցանկացած անձ, որը մեղավոր է ճանաչվել պետական ​​կրոնը վիրավորելու համար, դատապարտվում է մահապատժի:

Երեխան և նրա ընտանիքը ներկայումս գտնվում են կառավարության պաշտպանության ներքո, քանի որ նահանգում շարունակվում են անկարգությունները:

«Նա [տղան] դեռ չի հասկանում, թե որն էր իր հանցանքը և ինչու էր նա մեկ շաբաթ բանտում պահվել»,- ասել է ընտանիքի անդամը:

Ամենից շատ դիտված