Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
copy image url

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ներքին 3 տարի առաջ - 20:22 09-08-2021

Օգոստոսի 9-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։

Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։
Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ամենից շատ դիտված