Հունաստանում հրշեջների ինքնաթիռ է կործանվել
copy image url

Հունաստանում հրշեջների ինքնաթիռ է կործանվել

Արտաքին 3 տարի առաջ - 11:27 09-08-2021

Հունաստանի Զակինֆ կղզում Petzetel հրշեջ ինքնաթիռը կործանվել է հրդեհը մարելիս: Այդ մասին հայտնում է AMNA գործակալությունը կիրակի՝ օգոստոսի 8-ին:

Ինքնաթիռի օդաչուն ողջ է մնացել, նա լավ վիճակում է: Օգնության հասած հրշեջների օգնությամբ նա տարհանվել է վթարի վայրից:

Ըստ հրշեջ բրիգադի՝ ինքնաթիռը մեկ այլ օդանավի՝ Pezjedel-ի հետ ուղարկվել է օդից ցամաքային ուժերն ամրապնդելու, որպեսզի մարեն Լագոպոդո-Մահայրադո շրջանում բռնկված փոքր հրդեհը:

Օդանավը պատկանում էր Քեֆալոնիայում պետական ծառայության 359-րդ օդային էսկադրիլիային: