Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 66-րդ տեղում է
copy image url

Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 66-րդ տեղում է

Սպորտ 3 տարի առաջ - 12:11 06-08-2021

Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 74 մեդալով, որից 34-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 30 ոսկե, 35 արծաթե և 27 բրոնզե մեդալներ։

Երկրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 22 ոսկե, 10 արծաթե և 15 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Ավստրալիայի օլիմպիական հավաքականը՝ 17 ոսկի, 6 արծաթ, 20 բրոնզ։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Ամենից շատ դիտված