Բայդենը կոչ է արել ազատել բոլոր հայ ռազմագերիներին՝ նշելով Վրաստանի միջնորդական դերը  
copy image url

Բայդենը կոչ է արել ազատել բոլոր հայ ռազմագերիներին՝ նշելով Վրաստանի միջնորդական դերը  

Արտաքին 3 տարի առաջ - 18:27 05-08-2021

Միացյալ Նահանգները ուրախ է օգնել Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատելու ջանքերում, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով Վրաստանի միջնորդական դերը:

«Մենք հետագայում ևս կոչ ենք անելու բոլոր ռազմագերիներին անվտանգ վերադարձնել: Հուսով ենք, որ այս ոլորտում Վրաստանի աջակցությամբ մեր ձեռք բերած առաջընթացը կարևոր հիմք կդառնա հետագա տարածաշրջանային համագործակցության համար՝ ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած քննարկումների»,- գրել է Բայդենը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում, որում նա շնորհավորել է Հայաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:

ԱՄՆ նախագահը Հայաստանին և Ադրբեջանին նաև կոչ է արել հնարավորինս շուտ անցնել առարկայական բանակցությունների:

Ամենից շատ դիտված