ՀՀ-ի և ՌԴ-ի միջեւ բանակցությունները մեկնարկել են. հնարավոր կլինի՞ միմյանց տարածք մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու
copy image url

ՀՀ-ի և ՌԴ-ի միջեւ բանակցությունները մեկնարկել են. հնարավոր կլինի՞ միմյանց տարածք մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու

Ներքին 3 տարի առաջ - 15:55 05-08-2021

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, որպեսզի երկու երկրների քաղաքացիները պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում անարգել մուտք գործեն միմյանց տարածքներ:

«Հարց. Արդյո՞ք իշխանությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության, մտադիր է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ՝ երկու երկրների պատվաստված քաղաքացիների՝ պատվաստման մասին էլեկտրոնային կամ թղթային կրիչով սերտիֆիկատների հիման վրա ՌԴ եւ ՀՀ անխոչընդոտ մուտքի մասին համաձայնագրի հասնելու հետ կապված: Դա կազատի ՊՇՌ-թեստերի հավելյալ ծախսերից ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ աշխատանքային միգրանտներին, ինչպես նաեւ կնպաստի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ճանաչելիությանը»:

Պատասխան. Ձեր հուլիսի 30-ի հարցման կապակցությամբ, հայտնում եմ, որ ձեր կողմից բարձրացված հարցի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցություններն արդեն մեկնարկել են եւ ընթացքի մեջ են»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի