Փարաքարում վրաերթի են ենթարկել ծառայության մեջ գտնվող ՃՈ տեսուչին
copy image url

Փարաքարում վրաերթի են ենթարկել ծառայության մեջ գտնվող ՃՈ տեսուչին

Ներքին 3 տարի առաջ - 11:50 05-08-2021

Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ոստիկանական պահակակետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ձեզ գուցե հետաքրքրի