Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
copy image url

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ներքին 3 տարի առաջ - 23:31 04-08-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- ասվում է շնորհավորական ուղերձի մեջ:

Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Ամենից շատ դիտված